Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Չելսիի» նկատմամբ հաղթանակը:
«Սա մեծ հաղթանակ է մեզ համար: Մենք շատ հիասթափված էինք անցած խաղերից, ոչ թե մեր ելույթներից՝ այդ արդյունքներից: Այս օրերին լոնդոնյան դերբիում հաղթելուց ավելի լավ բան չկա: Սա մեզ համար մեծ հաղթանակ էր և հուսով եմ, որ սա շրջադարձային պահ կլինի: Ես գիտեմ, որ թիմը կարող է խաղալ այս մակարդակում: Մենք գիտենք, թե որքան լավն է «Չելսին»: Բայց այսօր կարևոր պահերին մենք ավելի լավն էինք»,-Արտետայի խոսքերը փոխանցում է Sky Sports- ին:
ԱՊԼ 15-րդ տուրից հետո «Արսենալը» 17 միավորով 14-րդն է: