ԱՊԼ 15-րդ տուրում «Արսենալը» ընդունել էր «Չելսլիին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով։
Խաղի 34-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց հյուրերի դարպասին․ գնդակին մոտեցավ Ալեքսանդր Լակազաետն ու բացեց հանդիպման հաշիվը։ 10 րոպե անց տանտերերի կազմում աչքի ընկավ Գրանիտ Ջական՝ կրկնապատկելով «զինագործների» առավելությունը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 56-րդ րոպեին, Բուկայո Սական գրավեց «Չելսիի» դարպասը՝ հաշիվը դարձնելով խոշոր։ Լեմպարդի սաները միայն հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ կարողացան գրավել «Արսենալի» դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը։ Իսկ հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին «Չելսին» 11-մետրանոցի իրավունք ստացավ․ գնդակին մոտեցած Ժորժինյոն, սակայն, չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը։
Այսպիսով, «Արսենալը» ընդհատեց «Չելսիի» 7 խաղից բաղկացած հաղթարշավը և վաստակած 17 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում է։ «Չելսին» 25 միավորով 6-րդն է։