Բրազիլական «Սան Պրաուլոյի» հարձակվող Բրեներ դե Սոուզան կարիերան կարող է շարունակել «Յուվենտուսում», տեղեկացնում է Calcioitalia-ն:
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի գործակալներն արդեն սկսել են բանակցությունները:
Իտալական ակումբն այս տրանսֆերի համար պատրաստվում է 1,5 միլիոն եվրո վճարել:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Յուվենտուսը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: