Ֆրանսիացի կիսապաշտպան Դամիեն լե Տալեկը, ով հանդես է գալիս «Մոնպելյեի» կազմում, հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն և ցանկանում է միանալ Ռուսաստանի հավաքականին Եվրո-2020-ին:
2014 թվականից մինչև 2015 թվականը Լե Տալեկը խաղում էր ՌՊԼ-ում՝ «Սարանսկի Մորդովիայի» կազմում:
«Ես սկսեցի ամիսներ առաջ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը: Ես արդեն լուծել եմ փաստաթղթերի հետ կապված հարցերի մեծ մասը: Որքան ես գիտեմ, անձնագիրը պատրաստ կլինի մի քանի ամսից: Ես ռուս կին ունեմ, Մոսկվայում տուն ենք գնել, ուստի ես հաճախ եմ գալիս այստեղ: Ի դեպ, իմ որդին ունի ինչպես ռուսական անձնագիր, այնպես էլ ֆրանսիական:
Ես սիրում եմ Ռուսաստանը, մշակույթը, մարդկանց մտածելակերպը: Եթե ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ինձ կանչի հավաքական այն բանից հետո, երբ ես կստանամ ռուսական անձնագիր, ես կընդունեմ այն: Ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Ռուսաստանը: Կարծում եմ, որ ՖԻՖԱ-ն ինձ թույլ կտա փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, քանի որ ես խաղացել եմ միայն Ֆրանսիայի երիտասարդական հավաքականների համար», — մեջբերում է Լե Տալեկին Izvestia-ն:
Կիսապաշտպանը «Մոնպելյեի» այն երեք ֆուտբոլիստներից մեկն է, ովքեր այս մրցաշրջանում մասնակցել են Ֆրանսիայի առաջնության բոլոր 18 տուրերին: