«Ռեալի» պաշտպան Մարսելոն ամենայն հավանականությամբ հեռանալու է թիմից։
El Chiringuito TV-ի լրագրող Էդուարդո Ինդան հայտնում է, որ 32-ամյա բրազիլացին կորցրել է խաղընկերների ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վստահությունը։ Իսպանիայի առաջնության «Ալավեսի» դեմ խաղում (1-2) Մարսելոն անգամ փոքրիկ կոնֆլիկտ է ունեցել Ռաֆայել Վարանի հետ տակտիկական պահերի պատճառով։
Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, սակայն ստեղծված բարդ իրավիճակում Մարսելոն կարող է հեռանալ թիմից արդեն առաջիկա ամռանը։
Մարսելոն ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում։