«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ:
RMC Sport-ի փոխանցմամբ՝ արգենտինացի մասնագետը կարող է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»: Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը կարող է հեռացնել Թոմաս Տուխելին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոն կարող է գլխավորել «Ռեալը»՝ փոխարինելով «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Պոչետինոն «Տոտենհեմից» հեռացվել է 2019 թվականի վերջում: Լոնդոնյան թիմի հետ նա հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2019 թվականին: