Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Գրանադային» (1-0):
Առաջին գոլի հեղինակ դարձավ Կազեմիրոն, ով 57-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Իսկ խաղավերջում Կարիմ Բենզեման երկրորդ գնդակն ուղարկեց «Գրանադայի» դարպասը:
Այսպիսով, Զինեդին Զիդանի գլխավորած ակումբը վաստակեց 32 միավոր և դրանց քանակով հավասարվեց Մադրիդի «Աթլետիկոյին»: