«Չելսին» պատրաստ է բաժանվել մի քանի խաղացողներից ՝ տրանսֆերային բյուջեն ավելացնելու համար: Այս մասին հաղորդում է Football.London-ը:
Աղբյուրի համաձայն, «Չելսին» մտադիր է վեց ամսվա ընթացքում վաճառել Անտոնիո Ռուդիգերին, Անդրեաս Քրիստենսենին, Մարկոս Ալոնսոյին, Ռոս Բարքլիին, Դենի Դրինքուոթերին և Վիկտոր Մոզեսին:
Հաղորդվում է, որ «Կապույտները» ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին:
ԱՊԼ 14-րդ տուրից հետո «Չելսին» 25 միավորով 5-րդն է: