«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է Ա Սերիայի 14-րդ տուրում «Ֆիորենտինայից» կրած 0-3 հաշվով պարտությունը:
«Ոչ մի արդարացում չկա: Մենք սխալ վերաբերմունքով դուրս եկանք խաղի: Երբ նման բան է լինում, ուրեմն արդյունքը տրամաբանական է: Գուցե, քանի որ այն դադարից առաջ վերջին խաղն էր, որոշ խաղացողներ արդեն մտածում էին արձակուրդի մասին: Պարտությունն անխուսափելի էր թվում»,-Պիռլոյի խոսքերն է փոխանցում