Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն խոսել է Լեոնարդո Բոնուչիի կատարած կոպիտ սխալի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Նման սխալներ բոլորն էլ կատարում են: Մենք վստահում ենք նրան»,-ասել է Պիրլոն:
Հիշեցնենք, որ «Ֆիորենտինայի» դեմ խաղում (0-3) Բոնուչին երկու կոպիտ սխալ գործեց, ինչի հետևանքով Ֆլորենցիան ներկայացնող ակումբը գոլերի հեղինակ դարձավ: