«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Սամպդորիայի» հարձակվող Միկել Դամսգարդին: Այս մասին հաղորդում է CalcioMercato- ն:
Աղբյուրի համաձայն, միլանյան ակումբն արդեն դիմել է 20-ամյա հարձակվողի տրանսֆերի համար:
«Ինտերը» կարող է ֆուտբոլիստին տեղափոխելու առաջարկ անել արդեն հունվարին: Այս մրցաշրջանում Միկելը երկու անգամ գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 12 խաղում: