«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը Լա լիգայի 14-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղում դուրս է եկել դաշտ մադրիդյան թիմի մեկնարկային կազմում։
Այս հանդիպումը 200-րդն է ուրուգվայցի հարձակվողի համար Լա լիգայում։ 191 հանդիպում Սուարեսը անցկացրել է «Բարսելոնայի» կազմում, 9 հանդիպում՝ «Աթլետիկոյի» կազմում։
Լա լիգայում Սուարեսը դարձել է 149 գոլի հեղինակ, որոնցից 144-ը խփել է կատալոնական թիմի կազմում, ևս 5-ը՝ «Աթլետիկոյում»։
Սուարեսը 2014-2020 թվականների ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»։ Այս տարի նա տեղափոխվել է «Աթլետիկո»։
2⃣0⃣0⃣ games in #LaLigaSantander. 🙌
Congratulations, @LuisSuarez9! 🇺🇾🔫#AtletiElche #LaLigaHistory pic.twitter.com/IV62mbQleZ
— LaLiga English (@LaLigaEN) December 19, 2020