«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է, որպեսզի թիմի կիսապաշտպան Իսկոն մնա թիմում, հաղորդում է Marca-ն։
28-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստանում։ Հաղորդվում էր, որ Իսկոն կարող է հեռանալ «արքայական» ակումբից։
Ֆրանսիացի մասնագետը օրեր առաջ ասել էր, որ գիտակցում է, որ Իսկոյին խաղաժամանակ չտրամադրելով՝ շանս չի տալիս ցուցադրել, թե ինչ խաղացող է նա։
Իսկոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։