«Կոպենհագենի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները կարող է հայտնվել «Ջենոայում» հաղորդում է CalcioMercato-ն:
Նշվում է, որ հավանական տրանսֆերի արժեքը կազմում է 7 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Կոպենհագենը» նոր պայմանագիր չառաջարկեց Բենդտներին և նա ազատ գործակալի կարգավիճակ ունի:
31- ամյա ֆուտբոլիստը նախորդ սեպտեմբերին էր «Ռուսենբորգից» տեղափոխվել «Կոպենհագեն»:
Դանիական թիմի կազմում նա անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ: