«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը իսպանական AS-ի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա»։
— Բացառու՞մ ես, որ կարող ես տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա»։
— «Կարծում եմ՝ «Մադրիդն» ու «Բարսելոնան» երկու թոփ թիմեր են։ Ո՞վ գիտի, թե ինչ կլինի ապագայում։ Բայց հիմա ես կենտրոնացած եմ «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ում ու Չեմպիոնների լիգայում նորից հաղթելու մասին։
— Որքա՞ն երկար կմնաս «Լիվերպուլում»։
— Բարդ հարց է, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ հիմա ակումբի ձեռքերում է։ Իհարկե, ես ուզում եմ մնալ ու բազմաթիվ ռեկորդներ խփել այս թիմում, բայց կրկնում եմ, ամեն ինչ թիմի ձեռքերում է։
— «Լիվերպուլը» առաջատար է 3 միավորով։ Դուք չեմպիոնության ֆավորի՞տն եք։
— Ես կարծում եմ, որ մի փոքր շուտ է դա ասելը [որ «Լիվերպուլը» տիտղոսի ֆավորիտն է], բայց այո՛, մենք լավ ենք մեր գործն անում, ինչպես մյուս թիմերը։ Ես հույս ունեմ, որ մենք լավագույն շանսն ունենք հաղթելու։