«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել այն մասին, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի ստացել տարվա լավագույն մարզչի մրցանակը։
Մրցանակը ստացել էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Կարծում եմ՝ միակ շանսը Ֆլիկի համար հաղթելու այս մրցանակը հետևյալն է․ «Բավարիան» գտնում է 2-3 նոր մրցաշար, որպեսզի հաղթի դրանք։ Հնարավոր է, եթե Ֆլիկը 7 տիտղոս նվաճի, ապա կստանա մրցանակը։
Նա հաղթել է Չեմպիոնների լիգայում, Բունդեսլիգայում, Գերմանիայի գավաթում, Եվրոպայի ու Գերմանիայի սուպերգավաթներում։ Նա հաղթել է 5 տիտղոս ու ամենակարևորը դրանցից։
Այնպես որ ես մտածում եմ, որ խեղճ Ֆլիկի համար միակ շանսը 2-3 նոր մրցաշար գտնելն է»,-Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը։