ՌՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում «Տամբովը» հանդիպեց «Ուրալին» (1-1):
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
60-րդ րոպեին Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և նշանակվեց 11-մետրանոց հարված, որն «Ուրալի» ֆուտբոլիստը չկարողացավ իրացնել: Հարոյանը նաև դեղին քարտի արժանացավ:
Մեր ընտրանու մյուս ֆուտբոլիստն ՝ Ալեքսանդր Կարապետյանը, խաղադաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին:
Այսպիսով, «Տամբովը» վաստակեց 13 միավոր և գտնվում է վերջին դիրքում: