Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով, հաղորդում է AS-ը:
Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Նա խնդրել է ակումբի ղեկավարությանը գնել 21-ամյա ֆուտբոլիստին:
Այս տրանսֆերը իրականություն կդառնա, եթե «Ատլետիկոն» կարողանա վաճառել Տոմաս Լեմարին, ով չի արդարացնում գլխավոր մարզչի սպասելիքները:
Խորվաթական ակումբը 30 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար:
Խորվաթիայի այս առաջնությունում Օլմոն մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ: