«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի բացառել, որ կարող է վերադառնալ Իտալիայի հավաքական։
«Երբ մարզիչը որոշում է որևէ նախագծի մաս կազմել, նա ուրախ է այդ հնարավորությունից, քանի որ կարող է մեկ ակումբում երկար աշխատել։ Եթե դու ստիպված ես շատ արագ հեռանալ ակումբից, դա միայն դառնություն է։
Արյդոք ազգային թիմը փակված փորձառությու՞ն է։ Իմ դուռը Իտալիայի առջև միշտ բաց է»,-Կոնտեի խոսքն է մեջբերում Goal.com-ը։