«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն աջակցել է թիմի դարպասապահ Ալիսոնին, որը «կարմիրների» վերջին խաղերում մի քանի սխալներ է արել։
«Ոչինչ չի փոխվել, շարունակում եմ վստահել Ալիսոնին։ Մենք բոլորս մարդ ենք, ու նա նույնպես։ Նա աշխատում է, որ այլևս նման սխալներ թույլ չտա։ Խոսքն այն մասին չէ, որ ասենք նրան՝ նա համաշխարհային մակարդակի դարպասապահ է, նա գիտի այդ մասին։ Երբ նա առավոտյան արթնանում է ու նայում հայելուն, համաշխարհային մակարդակի դարպասապահի է տեսնում։
Ալիսոնը չափազանց խելացի է, որ լիովին անտեսի սխալները։ Բայց նա միշտ կարող է հենվել մեզ վրա, իսկ մենք՝ նրա։ Իհարկե, նա ԱՊԼ վերջին երկու խաղերում այնքան էլ լավ տեսք չուներ, բայց «Լայպցիգի» դեմ լավ խաղ անցկացրեց»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը։