«Ռեալը» շնորհավորել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» հետ առաջին խաղում խփած երկու գոլերից հետո․
«Մեր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, իսկ հիմա նաև համաշխարհային ֆուտբոլում։ Շնորհավորում ենք Կրիշտիանու»,- ասվում է «Ռեալի» հաղորդագրության մեջ։
35-ամյա պորտուգալացու ակտիվում 762 գոլ կա։
Ռոնալդուն ESPN-ի և մի շարք այլ աղբյուրների վարկածով ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա շրջանցել է Յոզեֆ Բիցանին (759 գոլ) «Ինտերի» հետ խաղից դեռ շատ առաջ, ու հետաքրքրական է՝ «Ռեալը» հիմա է շնորհավորում պորտուգալացուն։