2020-ը ձևափոխեց աշխարհը, փոխեց մարդկանց ծրագրերը, երազանքները. ստիպեց վերանայել ապրելակերպն ու աշխարհընկալումը:
Այն ձախողեց ամենակարևոր և սպասված իրադարձություններն ու խլեց ամենաթանկը` մարդկային կյանքեր:
Հեռացող տարին մեզ սովորեցրեց ամենից առավել գնահատել խաղաղ երկինքն ու ամենահարազատ մարդկանց ներկայությունը մեր կողքին:
Աշխարհն այնպես է ստեղծված, որ անհնար է ապրել` խուսափելով փորձություններից. դրանք անցնում են, իսկ մենք սերտում ենք դասեր, որոնք մեզ ավելի լավն են դարձնում:
Armsport-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու մաղթում, որ 2021 թվականը լինի խաղաղության, առողջության, ուժի, հավատի և վերածննդի տարի:
Այլևս թույլ չտանք կյանքին, հանգամանքներին ու փորձություններին խլել մեզանից այն ամենը, ինչը մեզ երջանկացնում է, ոգեշնչում, ստիպում ձգտել նոր հաղթանակների ու նվաճումների:
Թող գալիք տարում մեր ուժն օգտագործենք միայն աշխարհն ավելի լավը դարձնելու, այլ ոչ վիշտն ու ցավը հաղթահարելու համար:
Սկսենք 2021-ը հավատով, որ կյանքը դեռ կարող է մեզ դրական իմաստով զարմացնել:
Շնորհավոր Ամանոր: