Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Բունդեսլիգայի հերթական ռեկորդն է սահմանել, տեղեկացնում է Bild-ը:
«Հերտայի» դեմ երեկ կայացած հանդիպման ընթացքում նա 4 գոլի հեղինակ դարձավ ՝ դրանց թիվն այս մրցաշրջանում հասցնելով 23-ի:
Այդ ցուցանիշը նորվեգացին գրանցել է անցկացրած 22 հանդիպումներում, ինչը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է:
Նախկինում, ռեկորդը պատկանում էր «Համբուրգի» նախկին ֆուտբոլիստ Ուվե Զելերին, ով մրցաշարում անցկացրած 22 խաղում դարձել էր 20 գոլի հեղինակ: