Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Տորինոյին»։
Առաջին կեսի վերջում «Տորինոյին» առաջ մղեց Սիմենե Ձաձան։ 62-րդ րոպեին Քրիստիան Անսալդին կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 64-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը կրճատեց հաշվի տարբերությունը։ 67-րդ Ռոմելու Լուկակուն հավասարեցրեց հաշիվը։
84-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ առաջ մղելով «ներաձուրիներին»։ 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Լաուտարո Մարտինեսը։