Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի հրաժարականի մասին լուրերը:
Նրա հետ միասին հրաժարական է տվել նաև տնօրենների խորհուրդը:
Հիշեցնենք, որ երեկ կատալոնական ակումբի նախագահը հերքել էր նմանօրինակ լուրերը:
Հավելենք, որ Լեո Մեսսին այս ամռանը կարող էր լքել կատալոնական ակումբը, այդ թվում ՝ Բարտոմեուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: