Ղազախստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Աստանան» արտագնա խաղում մրցում է «Օկժեպտեսի» հետ:
Առաջին կեսից հետո հյուրերը հաղթում են 3:0 հաշվով: «Աստանայի» կազմում երկու գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ մրցակցի դարպասը գրավելով 11-րդ և 29-րդ րոպեին: