ԱՊԼ 3-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»: Առաջինը հյուրերը բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Լակազետը: Րոպեներ անց Մանեն խփեց պատասխան գոլը, իսկ մինչև ընդմիջման գնալը Ռոբերտսոնը առաջ մղեց իր թիմին: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Ժոտան հաշիվը դարձրեց 3:1:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Տեսանյութն՝ այստեղ: