Իտալիայի Ա Սերիայի առաջին տուրի շրջանակում ավարտվեց «Միլան»-«Բոլոնիա» հանդիպումը:
Միլանյան թիմը տարբեր խաղակեսներում 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 35-րդ րոպեին Տեո Էրնանդեսի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը խփեց իր ու թիմի առաջին գոլը նոր մրցաշրջանում՝ առաջ մղելով «Միլանին»: 50-րդ րոպեին Իբրան դիպուկ էր նաև 11 մետրից՝ դնելով խաղի վերջակետը՝ 2-0:
Ի դեպ, շվեդ գոլահարը տարբեր թիմերի կազմերում 23-րդ անընդմեջ մրցաշրջանում դարձավ գոլի հեղինակ` 4 տարբեր տասնամյակներում:
«Բոլոնիան» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 88-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Միշել Դիյքսը: