Հարձակվող Բերտրան Տրաորեն դարձավ «Աստոն Վիլայի» խաղացող: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի և պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: Սակայն, ըստ Sky Sports-ի գործարքի արժեքը կազմել է 17 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Դին Սմիթը մեկնաբանել է Տրաորեի տեղափոխությունը անգլիական ակումբ. «Մենք շատ ուրախ ենք, որ Բերտրանը որոշել է միանալ մեր ակումբին: Նա հսկայական տաղանդ ունեցող խաղացող է, ով իսկապես կընդլայնի մեր հարձակողական ներուժը»:
🟣 #TraoréAnnounced 🟣
Welcome to Aston Villa, Bertrand Traoré! 🙌
— Aston Villa (@AVFCOfficial) September 19, 2020