VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Ուրարտուն» 2-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Այս հաղթանակը երևանյան թիմին հերթական պատմական ցուցանիշն ապահովեց՝ դառնալով 300-րդը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Այդ մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։