«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը պաշտոնապես դարձավ «Չելսիի» խաղացող։ Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։ Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Բայերը» 80 մլն եվրոյի չափով հրաժարագին կստանա, ևս 20 մլն եվրոն բոնուսների տեսքով ստանալու հարցը կքննարկվի։
He’s here!
Welcome to Chelsea, @KaiHavertz29! 🔵#HiKai 👋
— Chelsea FC (@ChelseaFC) September 4, 2020
21-ամյա կիսապաշտպանը «Բայերի» սան է ու առաջին թիմում հանդես է գալիս 2016 թվականից։
2019/20 մրցաշրջանում «Բայերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, խփել 18 գոլ ու դարձել 9 փոխանցման հեղինակ։