Անգլիայի Սուպերգավաթի «Լիվերպուլի» դեմ խաղի 12-րդ րոպեին հաշիվը բացել էր Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։
Ֆուտբոլիստը հարգել է դերասան Չեդվիկ Բոուզմանի հիշատակը՝ գոլը տոնելով նրա հայտնի Սև Հովազի ժեստով։
Հիշեցնենք, որ այսօր 42 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանը, որը գլխավոր դերն է խաղացել «Սև հովազ» ֆիլմում։