Սլովակիայի առաջնության երրորդ տուրում «Ժիլիան» 4-2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Տրենչինի» նկատմամբ:
Թիմի 4-րդ գոլը խփել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Վահան Բիչախչյանը՝ 92-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Վահանը փոխարինման է մտել 76-րդ րոպեին:
Մեր հարձակվողը 3 խաղում խփել է 4 գնդակ:
Նոր մեկնարկած առաջնությունում «Ժիլիան» 3 խաղում 2 հաղթանակ է խաղել և կրել մեկ պարտություն: