Ինչպես այսօր հայտնի դարձավ, Մաուրիցիո Սարին հեռացավ Թուրինից:
Գլխավոր մարզչի պաշտոնի համար այս պահին 2 թեկնածու է դիտարկվում: «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, ում պայմանագիրը «Լացիոյի» հետ սահմանված է մինչև 2021 թ., վաղաժամ կարող է հեռանալ Հռոմից:
Դիտարկվում է նաև «Յուվեի» Մ-23 տարեկանների նորանշանակ գլխավոր մարզիչ, 41-ամյա Անդրեա Պիռլոյի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ երեկ «Յուվենտուսը» դուրս մնաց ՉԼ-ի 1/8 եզրափակչից՝ դիմակայությունում պարտվելով «Լիոնին»: