Երեկ Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարեց կարիերան ավարտելու որոշման մասին: Համաշխարհային տարբեր աստղեր արձագանքեցին այդ նորությանը, որոնց թվում էր նաև Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը.
«Լավագույններից մեկը թողնում է բեմը: Մենք «հրաշալի» բախումներ ենք ունեցել, բարձր մրցակցություն, սակայն առաջին տեղում միշտ հարգանքն է եղել: Ֆեյր-փլեյն ու հարգանքը ֆուտբոլում ամենակարևոր հանգամանքներն են: Դու միշտ օրինակ ես եղել, եղբա՛յր»,-Թվիթերում գրել է Կանը:
Հիշեցնենք, որ Իկերը «Ռեալի» սան է, որտեղ հանդես է եկել 1998-2015 թթ-ին՝ այդ ընթացքում նվաճելով 18 մրցանակ: