«Ֆեներբահչեն» հետաքրքված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժան-Կլեր Տոդիբոյի և Մուսա Վագեի ծառայություններով, հայտնում է Mundo Dpoertivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ֆեներբահչեի» նախագահ Ալի Քոչը մտադիր է օգտագործել կատալոնական ակումբում իր կապերը, որպեսզի ստանա Տոդիբոյին և Վագեին ու ուժեղացնի կազմը: Սպասվում է, որ մոտ ժամանակներս ակումբները կսկսեն բանակցությունները:
Տոդիբոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին «Տուլուզից»: 2019/20 մրցաշրջանում պաշտպանը վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Շալկեի» կազմում, բայց գերմանական ակումբը որոշել է չգնել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Վագեն ևս «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է դարձել 2019 թվականին, իսկ այս մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել էր «Նիցա»:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայի առաջնությունը ժամանակից շուտ ավարտվել էր: