ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին կարող է վերադառնալ Ա Սերիա, որտեղ նախկինում խաղացել էր «Նապոլիի» և «Պալերմոյի» կազմում: Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 33-ամյա ուրուգվայցին հաջորդ շաբաթվա սկզբին պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ:
Գործարքը վարում է միջազգային ներդրումային ընկերությունը, հայտնում է Sport 890-ի լրագրող Սեբաս Ջովանելին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կավանին տարբերակներ ունի նաև «Նյուքասլում» և MLS-ում կարիերան շարունակելու մասին: