Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Այս մասին տեղեկացնում է հայտնի սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Լրագրողը նշում է, որ Պյանիչն արդեն մեկնել է Կատալոնիա, որտեղ այսօր երեկոյան բուժզննում կանցնի «Բարսելոնայում»:
Կիրակի հակառակ ուղղությամբ կմեկնի «կապտանռնագույնների» կիսապաշտպան Արտուր Մելոն: Թուրինյան ակումբը փոխանակումից զատ, 10 միլիոն եվրո կվճարի «Բարսելոնային»:
Հիշեցնենք ՝ կատալոնական ակումբի մարզիչ Կիկե Սետյենը նշել է, որ ոչինչ չգիտի Արտուրի տեղափոխության մասին: