«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Արտուրի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխությունը.
«Ես մեծ հույսեր եմ կապում Արտուրի հետ: Նա վաղը մեզ հետ գալու է Վիգո: Եթե նա խաղա, ամբողջովին կնվիրվի խաղին: Կարևորը, որպեսզի նրա վրա այդ խոսակցությունները չազդեն: Ակումբում ինձ ոչինչ չեն տեղեկացրել հնարավոր տրանսֆերի վերաբերյալ: Եթե նույնիսկ նման բան լինի, նա մինչև մրցաշրջանի ավարտը կմնա մեզ հետ:
Եթե նա հեռանա, հուսով եմ՝ լավ հիշողություններով կգնա: Կարևորը՝ մաքուր մնալ մինչև վերջին օրը»,-ասել է Սետյենը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ինֆորմացիա տարածվեց, որ «Յուվեն» ու «Բարսան» խաղացողների փոխանակում են իրականացնելու: