Հայաստանի Բարձրագույն խմբի աառաջնության 25-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի Գյումրիի «Շիրակին»։
Այս խաղից առաջ «Արարատը» իր ակտիվում ունի 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 42 միավորով 2-րդն են։
Վերջին 6 տուրում երևանյան ակումբը հաղթանակ չունի, իսկ «Շիրակը» վերջին 6 խաղում 4 անգամ հաղթել է, երկուսում՝ ոչ-ոքի խաղացել: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը հանդիպել են 3 անգամ. Գյումրիում կայացած 2 խաղում էլ հաղթել է «Շիրակը», իսկ երևանյան խաղում հաղթել է «Արարատը»:
Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով։
Արարատ
Շիրակ
Հանդիպման ուղիղ հեռարձակումը․