Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի խաղը դուր է գալիս «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հաղորդում է Le10Sport-ը։
«Արքայական» ակումբը ուշադրությամբ հետևում է 21-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի շուրջ ծավալվող իրադարձություններին «Արսենալում»։
Հաղորդվում է, որ Զինեդին Զիդանը շատ է հավանում Գենդուզիի խաղը։ Բացառված չէ, որ առաջիկայում «բլանկոսները» պայքարեն երիտասարդ ֆուտբոլիստին գնելու համար։
Գենդուզիի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որի համաձայն՝ Միկել Արտետան պատրաստ է բաժանվել Գենդուզիից։