Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների ցուցակը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների թվում են․
Միկել Արտետա (Արսենալ);
Ունայ Էմերի (Ասթոն Վիլա);
Խոսեպ Գվարդիոլա (Մանչեսթեր Սիթի);
Անդոնի Իրաոլա (Բորնմութ);
Յուրգեն Կլոպ (Լիվերպուլ)
Ավելի վաղ Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են․
Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի);
Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի);
Ալեքսանդր Իսակ (Նյուքասլ Յունայթեդ);
Մարտին Էդեգոր (Արսենալ);
Քոուլ Պալմեր (Չելսի);
Դեկլան Ռայս (Արսենալ);
Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ);
Օլի Ուոթքինս (Ասթոն Վիլա)