«Տոտենհեմն» ամռանը թիմի հիմնական կազմում մեծ փոփոխություններ է նախատեսում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչը հայտարարել էր թիմի կազմը փոխելու անհրաժեշտության մասին։ Ակումբը, ըստ ամենայնի, պաշտպանում է մարզչի դիրքորոշումը։
«Տոտենհեմն» ամռանը կարող է վաճառել մինչև 7 խաղացողի: Արդեն հայտնի է, որ ակումբը կվաճառի Ջովանի Լո Սելսոյին, Իվ Բիսումային, Պյեր-Էմիլ Հոյբյերգին և Ռիչարլիսոնին։
Միաժամանակ ակումբի տրանսֆերային նպատակների ցանկը կշարունակվի ընդլայնվել․ լոնդոնցիները ցանկանում են ամռանը ձեռք բերել նոր կիսապաշտպանի, կենտրոնական պաշտպանի ու հարձակվողի։