Շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։
Այսօր Գևորգ Թադևոսյանը (87 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց մրցաշարում․ նրա մրցակիցը իտալացի Միրկո Մինգուցին էր։ Թադևոսյանը մեկնարկում 10-0 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին։ Հաջորդ մրցակիցը 1/8 եզրափակիչում վրացի Լաշա Գոբաձեն էր, որին մեր մարզիկը զիջեց 4։5 հաշվով։
1/8 եզրափակիչում Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պարտվեց հարավկորեացի Դահյուն Կիմին։
Վարկանիշային մրցաշարում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ: