«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, հաղորդում է «զինագործների» պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի ու 32-ամյա իտալացու պայմանագիրն ուժի մեջ կլինի 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Ժորժինյոն «Արսենալ» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Իր կարիերայի սկզբում կիսապաշտպանը հանդես է եկել «Չելսիում», «Նապոլիում» և «Վերոնայում»: