Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Ուրարտուի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում:
Հանդիպման 18-րդ րոպեին հյուրերի պաշտպանի և դարպասապահի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում Գեղամ Հարությունյանն առաջ մղեց կապանյան թիմին:
«Ուրարտուից» 3 րոպե պահանջվեց պատասխան գոլը խփելու համար:
Արամ Բարեղամյանի փոխանցումից հետո գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Եվգենի Կոբզարը:
Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» 22 միավորով 9-րդն է: «Ուրարտուն» 30 միավորով 7-րդ տեղում է: