Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խավի Ալոնսոն պատմել է Լիոնել Մեսսիի հետ ունեցած հետաքրքիր զրույցի մասին, տեղեկացնում է Cadena-ն:
«Մեսսին այդ օրը պարզապես հիասքանչ էր: Հավատացեք, ես փորձում էի կանգնեցնել նրան:
Մի պահ մոտեցա և ասացի նրան. Լսիր, ես 2 երեխա ունեմ: Եթե դու շարունակես ինձ տանջել, նրանք առանց հայրիկի կմնան: Քո այսօրվա արածը մարդասպանություն է»:
Նա ժպաց և պատասխանեց. «Դիտմամբ չեմ անում, պարզապես այլ կերպ չեմ կարողանում խաղալ»:
Այդ տղան այլ մոլորակից է»,- ասել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 2010/11 մրցաշրջանի այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 5:0 հաշվով: