Կիպրոսի «Անորտոսիսի» կիսապաշտպան Ժանո Անանիձեն կարող է վերադառնալ ՌՊԼ:
Goal.ge-ի հաղորդմամբ, վրացի կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել «Սոչին»: Անանիձեին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Ռոստովը», բայց վերջինս լեգիոներների քանակի խնդիր ունի:
Նախկինում հաղորդվում էր, որ Անանիձեն հետաքրքրում է նաև Թբիլիսիի և Բաթումիի «Դինամոներին»:
Անանիձեի պայմանագիրը կիպրոսյան թիմի հետ ավարտվում է մայիսի 31-ին: