Բրիտանացի մրցավար Մարկ Կլատենբուրգը կիսվել է իր հիշողություններով Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի եզրափակիչից, որի ժամանակ նա աշխատել է: Վճռորոշ խաղում հանդիպել էին «Ռեալը» և «Ատլետիկոն»: Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1-1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջող գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները (5-3):
«Այդ եզրափակչում «Ռեալը» գոլ խփեց առաջին խաղակեսից հետո, բայց այդ պահի դրությամբ Ռամոսը փոքր-ինչ առջևում էր: Մենք դա հասկացանք ընդմիջման ժամանակ: Դժվար հանդիպում էր, և իմ օգնականը չկարողացավ տեսնել խաղից դուրս իրավիճակը:
Երկրորդ խաղակեսում Պեպեն սխալվեց, երբ 11-մետրանոց տուգանայինի իրավունք տրվեց «Ռեալին»: Նա ինձ ասաց, որ տուգանային չկա: Ես պատասխանեցի. «Ձեր առաջին գոլը չպետք է գրանցվեր», և նա հանդարտվեց», — Կլատենբուրգի խոսքերն է մեջբերում Sportsmail-ը: