Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել մոտ ապագայում:
Սպասվում է, որ մրցաշրջանի վերսկսումը տեղի կունենա մայիսի 19-ին: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հաստատել է, որ հաջորդ շաբաթվանից թույլատրվելու է անցկացնել բացօթյա միջոցառումներ ոչ ավելի, քան 100 մարդու ներկայությամբ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային առաջնություններից այս օրերին աշխարհում ընթացքի մեջ է Բելառուսի, Նիկարագուայի, Թուրքմենստանի, Թայվանի և Հարավային Կորեայի բարձրագույն լիգաները: Իսկ այս հանգստյան օրերին կմեկնարկի նաև Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունը։